Մենք առաջարկում ենք ներքին աուդիտի ծառայությունների համալիր լուծումներ՝ աջակցելով կազմակերպություններին իրենց զարգացման բոլոր փուլերում՝ ներքին աուդիտի գործառույթի ստեղծումից մինչև դրա ռազմավարական արժեքի առավելագույն ազդեցության ապահովում։
• Ներքին աուդիտի պատվիրակման (outsource) և համատեղ ներքին աուդիտի գործառույթի իրականացման (Co-Sourcing) ծառայություններ
Մենք իրականացնում ենք ներքին աուդիտի գործառույթի ամբողջական կամ մասնակի սպասարկում՝ կազմակերպության կարիքներին համապատասխան։ Միաժամանակ կարող ենք աջակցել Ձեր գործող ներքին աուդիտի թիմին՝ տրամադրելով փորձառու մասնագետներ և մասնագիտական փորձառություն՝ գործառույթի արդյունավետությունն ու արժեքի բարձրացման նպատակով։
• Ներքին աուդիտի գործառույթի ձևավորում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում
Մենք աջակցում ենք ներքին աուդիտի գործառույթի ստեղծման, զարգացման և արդիականացման գործընթացներին՝ ապահովելով դրա համապատասխանությունը Ներքին Աուդիտորների Ինստիտուտի (IIA) միջազգային մասնագիտական չափանիշներին և լավագույն փորձին՝ հաշվի առնելով Ձեր կազմակերպության գործունեության առանձնահատկություններն ու հատուկ ռիսկերը։
• Ռիսկերի վրա հիմնված ներքին աուդիտի պլանավորում և խորհրդատվություն
Մենք օգնում ենք մշակել ռազմավարական և ռիսկերի վրա հիմնված աուդիտի ծրագրեր՝ կենտրոնանալով կազմակերպության համար առավել կարևոր և ազդեցիկ ոլորտների վրա՝ ռիսկերի համապարփակ գնահատման վրա։
Պատրա՞ստ եք ամրապնդել Ձեր ներքին աուդիտի գործառույթը։
Եթե ցանկանում եք ձևավորել ներքին աուդիտի գործառույթ կամ կատարելագործել արդեն գոյություն ունեցողը, մեր փորձառու թիմը պատրաստ է աջակցել Ձեզ։ Կապ հաստատեք մեզ հետ՝ բացահայտելու, թե ինչպես կարող ենք նպաստել Ձեր կազմակերպության ներքին աուդիտի զարգացմանն ու վերափոխմանը։

