Մեր արտաքին որակի գնահատման (EQA) լուծումներն ավելի են քան պարզապես ստուգաթերթերի համապատասխանություն՝ առաջարկելով համապարփակ և գործնական գնահատումներ, որոնք համահունչ են Ներքին Աուդիտորների Ինստիտուտի (IIA) միջազգային չափանիշներին և հարմարեցված են աուդիտի հասունության, շահառուների սպասումների և երկարաժամկետ արժեքի ստեղծման աջակցությանը։
• Ամբողջական արտաքին որակի գնահատում
Մեր համապարփակ արտաքին որակի գնահատումն ապահովում է Ձեր ներքին աուդիտի գործառույթի ամբողջական և անկախ գնահատում՝ հիմնված IIA-ի Որակի գնահատման ձեռնարկի վրա, ներառելով շահագրգիռ կողմերի հետ հարցազրույցներ, համադրելի օրինակների կիրառում (benchmarking), համապատասխանության գնահատում և առաջնահերթ բարելավման առաջարկությունների ներկայացում։
• Ինքնագնահատում՝ անկախ վավերացմամբ (SAIV)
Մենք տրամադրում ենք Ձեր ներքին թիմի ինքնագնահատման օբյեկտիվ վավերացում՝ բարձրացնելով վերջինիս արժանահավատությունը նպատակային վերանայումների, փաստաթղթերի վերլուծության և շահառուների կարծիքների միջոցով՝ միաժամանակ ապահովելով մատչելի և արդյունավետ որակի ապահովման մոտեցում։
• Կենտրոնացված կատարողականի վերանայումներ
Մեր թեմատիկ և նպատակային կատարողականի վերանայումները գնահատում են ներքին աուդիտի իրականացման առանձին ուղղություններ՝ օրինակ՝ պլանավորման որակ, շահառուների հետ հարաբերություններ, հաղորդակցություն կամ աուդիտի արդյունքների ռազմավարական արժեք՝ օգնելով բացահայտել նպատակային բարելավման հնարավորություններ։
• Արտաքին որակի գնահատման պատրաստվածության գնահատում
Մենք օգնում ենք Ձեր ներքին աուդիտին պատրաստվել Արտաքին որակի գնահատմանը՝ գնահատելով առկա գործարար սովորույթը, բացահայտելով մասնագիտական ստանդարտներին համապատասխանության բացերը և տրամադրելով հստակ, գործնական առաջարկություններ՝ մեթոդաբանությունը, կառավարումը, փաստաթղթավորումն ու աուդիտի ընդհանուր արդյունավետությունը բարելավելու համար։
Պատրա՞ստ եք բարձրացնել Ձեր ներքին աուդիտի գործառույթի որակը։
Անկախ նրանից՝ դա համապատասխանություն ստուգում է թե վերափոխում, մեր EQA ծառայությունները տրամադրում են խորքային վերլուծություն, գործնական ուղղորդում և չափելի արդյունքներ։ Կապ հաստատեք մեզ հետ՝ հասկանլու, թե ինչպես կարող ենք աջակցել Ձեր ներքին աուդիտի որակի զարգացման ճանապարհին։

